տուն Լուրեր Թուրքիան սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության հարցում պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ

Թուրքիան սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության հարցում պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ

80
0

f5821d9b1cff0a_5821d9b1cff35

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ  ազգային հեռահար հակահրթիռային համակարգերի  արտադրության հարցում իրենք  պատրաստ են համագործակցել Ռուսաստանի և այլ երկրների հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական Haberturk լրատվական կայքը, Դեմիրը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում ռուս-թուրքական համագործակցությունը առաջին անգամ քննարկվել է նախորդ ամսին Ստամբուլ քաղաքում 2 երկրների  նախագահների հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ չնայած Թուրքիան չեղյալ է հայտարարել 3 տարի առաջ հեռահար հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար կայացած աճուրդի արդյունքները,  (խմբ.-այդ աճուրդում հաղթող էր ճանաչվել չինական «CPMIEC» կազմակերպությունը) այնուամենայիվ նախագիծը չեղարկված չէ: