Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կոնստանտինոս Կյուտրան անընդունելի է համարել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:
Ինչպես հաղորդում է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Կյուտրան, պատասխանելով Հունաստանի քաղաքական ղեկավարության հայտարարությունների առնչությամբ Թուրքիայի արձագանքի մասին լրագրողների հարցերին, նշել է.«Թուրքիան կարծում է, որ եթե պատմությունը համաձայն չէ իր պնդումների հետ, ավելի վատ պատմության համար: Ժամանակը, սակայն, շատ շատ թանկ է, որպեսզի այն վատնես էժանագին և կեղծավոր հռետորաբանության վրա: Թուրքիայի Հանրապետությունը պետք է հաղթահարի իր մոլուցքը և հաշտվի իր պատմության իրողությունների հետ: Հունաստանը Թուրքիայի կողքին կլինի այս դժվարին առաջադրանքն իրականացնելիս»: