տուն Լուրեր Թուրքիան պատ կկառուցի Իրաքի և Իրանի հետ սահմաններին

Թուրքիան պատ կկառուցի Իրաքի և Իրանի հետ սահմաններին

139
0

turkey-security-forces-syria-border-wall-getty-640x480

Թուրքիան Սիրիայի հետ 911կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված:

Ըստ թուրքական Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Սիրիայի հետ սահմանi ամբողջ երկայնքով (911կմ) պատ կկառուցենք, որպեսզի խոչընդոտենք ահաբեկիչների ելումուտը, ինչպես նաև զենքերի տեղափոխումը: Նույնը կանենք Իրաքի հետ սահմանին: Իսկ Իրանի հետ սահմանին դա կանենք միայն առանձին համապատասխան տեղերում»:

Աղբյուրը նշում է, որ նշյալ պատերի կառուցուցմամբ Թուրքիան փորձելու է կանխարգելել ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) այնպես էլ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների  մուտքը երկիր:

Աղբյուր`  Ermenihaber.am