տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան միացել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության համակարգին.news.am

Թուրքիան միացել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության համակարգին.news.am

94
0

stambulԹուրքիան ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին միանալու համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում։

Համաձայնագիրը ստորագրվել է ճգնաժամների կառավարման եւ հումանիտար օգնության եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսի եւ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալության ղեկավար Ֆուաթ Օքթայի միջեւ։

«Թուրքիան կդառնա բնական աղետներին նախապատրաստվելու մեր ընդհանուր նպատակի արժեքավոր գործընկերը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն Քրիստոս Ստիլիանիդիսի հայտարարությունը։

Մեխանիզմը ուղղված է բնական աղետների հետեւանքները վերացնելու ոլորտում համագործակցության խորացմանը։ Մեխանիզմի անդամ են հանդիսանում ԵՄ 28 երկրները, Մակեդոնիան, Իսլանդիան, Նորվեգիան եւ Չեռնոգորիան։