տուն Լուրեր Թուրքիան ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Նիդերլանդների դեմ

Թուրքիան ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Նիդերլանդների դեմ

104
0

701400Embargo

Թուրքիան ՄԱԿ-ին հայտնել է Նիդերլանդների կողմից միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների մասին. հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մտադիր է բողոք ներկայացնել ընդդեմ Նիդերլանդների միանգամից երեք միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում:

Ըստ գործակալության տվյալների՝  Նիդերլանդներին ուղղված դիվանագիտական նոտայում ասվում է, որ երկիրը խախտել է Վիեննայի կոնվենցիան՝ երկրից դուրս հրավիրելով Թուրքիայի մի քանի նախարարների:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիդերլանդների վարչապետ-նախարար Մարկ Ռյուտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը երկիր մուտք գործելու թույլտվություն չտալու համար: