Թուրքիան ամեն հնարավորը կանի, որպեսզի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից փրկի Սիրիայի Քոբանի քաղաքի քրդական բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի օրենսդրությունում վերջերս կատարված փոփոխությունների շնորհիվ՝ Թուրքիայի զինված ուժերը իրավունք են ստացել մասնակցելու այլ պետությունների տարածքում ռազմական գործողություններին։
Քոբանիի պաշտպանության համար մոբիլիզացվում են նաև քրդական ուժերը։ Երեկ դրա մասին հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Թուրքիայի դեմ։