տուն Լուրեր Թուրքիան կարող է սահմանափակել Գերմանիայի մուտքը իր ռազմաբազա

Թուրքիան կարող է սահմանափակել Գերմանիայի մուտքը իր ռազմաբազա

119
0

incirlik_drobe_a_10_201015

Թուրքիան կարող է սահմանափակել Գերմանիայի մուտքը Ադանայում գտնվող ռազմաօդային ուժերի «Ինջիրլիկ» ռազմաբազա, հայտնում է Trend-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների դիվանագիտական աղբյուրները:

Թուրքիայի այդ հավանական որոշման պատճառը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումն է: Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն այդ հարցը կքննարկի այս շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ Բեռլինը դիմել էր Անկարային` խնդրելով թույլ տալ իր ռազմաօդային ուժերի ընդլայնումը թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող ռազմաբազայում: