տուն Լուրեր Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ. Haberler

Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ. Haberler

98
0

Dutch-Turkey

Թուրք-հոլանդական լարված հարաբերությունների այս շրջանում թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է, թե պաշտոնական Անկարան ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել  Հոլանդիայի դեմ: Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի` Անկարան կարող է դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցներ  կիրառել:

Նշվում է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև լուրջ համագործակցություն կա հետախուզության ոլորտում: Եվ այդ առումով Թուրքիան կարող է որոշ սահմանափակումներ մտցնել: Բացի այդ Թուրքիայի Ադանա քաղաքում տեղեկայված են Հոլանդիայի MIM-104 Patriot ՀՕՊ համակարգերը, և հոլանդացի պաշտոնյաները պարբերաբար այցեր էին կատարում  այնտեղ: Նշվում է, որ առաջացած լարվածության պատճառով նմանատիվ այցերը որոշ ժամանակով կարող են այլևս տեղի չունենալ:

Ըստ թուրքական աղբյուրի` հնարավոր է, որ պաշտոնական Անկարան նույնիսկ իր օդային տարածքը փակի Հոլանդիայի բոլոր ռազմական և լյուքս կարգի ինքնաթիռների համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: