Թուրքիան փորձելու է արգելել ԱՄՆ-ից Ուկրաինա հեղուկ գազի առաքումները։ Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ Թուրքիան փակելու է Բոսֆորով հեղուկ գազով լցանավերի անցումը՝ դա պատճառաբանելով նեղուցի ծանրաբեռնվածությամբ։
Բանն այն է, որ Ուկրաինան այդ կերպ ցանկանում էր լուծել իր գազային խնդիրներն այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ չի կարողացել վերջնական լուծման հասնել գազի գնի շուրջ։ Ուկրաինան նախատեսում էր հեղուկ գազ ներկրել Օդեսա, որտեղից այն ցանցով կմատակարարվեր ուկրաինացի սպառողներին։
Այս առաքումներին խոչընդոտելու պատճառներից մեկը նաև այն է, որ Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպային ռուսական գազը վաճառող հիմնական երկիրը։