Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»:
Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: Ակնկալում ենք, որ Իսրայելի իշխանությունները, հաշվի առնելով իսլամական աշխարհի զգացումնքները, վայրկյան առաջ հետ կկանգնեն սխալ ուղուց»:
Երուսաղեմում տիրող իրավիճակի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ծոցի երկրներ այցից առաջ Էրդողանը Աթաթուրքի անվան օդանավակայանում պատասխանել է լրագողների հարցերին: Անդրադառնալով Ալ Աքսա մզկիթի դեպքերին` Էրդողանը նշել է. «Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովի գործող նախագահ, Իսրայելի գործող իշխանություններին ևս մեկ անգամ կոչ եմ անում գործել համակեցության կանոններին, օրենքին և մարդկային հիմնարար արժեքներին համապատասխան»: