տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան հերքել է, որ միջուկային զենք է մշակում

Թուրքիան հերքել է, որ միջուկային զենք է մշակում

142
0

die-welt-turkey-secretly-developing-nuclear-weapons.w_hr

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գերմանական մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե Թուրքիան սկսել է միջուկային զենք մշակել, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը։

«Թուրքիան ակտիվ պաշտպանում է տարածաշրջանը միջուկային զենքից զերծ պահելու ջանքերը և կողմնակից է այս ոլորտում միջազգային համաձայնագրերին, աառաջին հերթին՝ Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին»,- ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման տեղեկությունների հայտնվելը զարմանք է առաջացնում, քանի որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի և կոլեկտիվ անվտանգության համակարգի անդամ։