Թուրքիայի հետախուզությունը պարզել է, որ «իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել իր տարածքում: Այս մասին հաղորդում է Kanal7-ը:
Ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են ծրագրավորել Թուրքիայի դեմ գործողություններն այն բանից հետո, երբ վերջինս համաձայնել է միանալ իսլամիստների դեմ միջազգային կոալիցիային: Այդ փաստաթղթին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»: