տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը

Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը

71
0

armtwe turqueԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ Սիրիայի հարցում քաղաքական լուծում է ցանկանում։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեւիքը։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեւիքը հայտարարել է, թե Թուրքիան կանգնած է Սիրիայից եկող ահաբեկչական սպառնալիքների դեմ եւ միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանելու է իրեն։

Թուրք դիվանագետը նաեւ շեշտել է, թե Թուրքիան առանց ՄԱԿ-ի որոշման կամ Կոալիցիայի համատեղ որոշման, Սիրիայում ցամաքային գործողություններ չի սկսելու։