Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը, Իտալիան, Թայվանը, Ճապոնիան և Հարավային Կորեն այն 8 երկրներն են լինելու, որոնք չեն տուժի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ այդ երկրները կկարողանան շարունակել նավթի ներկրումը Իրանից ։
«Մենք որոշեցինք ժամանակավորապես բացառություն անել մի քանի երկրների համար։ Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստան, Ճապոնիան, Կարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը վերջին 6 ամիսների ընթացքում նվազեցրել են նավթի ներկրումը Իրանից»,-ասել է Պոմպեոն, հավելելով, որ ևս 20 երկիր լիովին դադարեցրել են իրանական նավթի ներկրումը։
Պոմպեոն նաև տեղեկացրել է, որ այդ 8 երկրներից 2-ը այս պահին ժամանակավորապես հրաժարվել նավթ ներկրել Իրանից։
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am