Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam թերթի կայքը։
Ընդգծելով, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ներկայումս շատ դժվար փուլում են գտնվում՝ Միշելը մասնավորապես ասել է․ «Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ, այլ պետք է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել»։
Բելգիայի վարչապետն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։