Թուրքիան չեղյալ է արել Ռուսաստանից ցորենի ներմուծման արգելքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին:
Մայիսի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ պայմանավորվել են հանել միմյանց դեմ տնտեսական սահմանափակումները: Կպահպանվի միայն թուրքական լոլիկների դեմ սահմանափակումը: