Այսօր, Թուրքիայի պառլամենտի առջև ելույթ ունենալիս, նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տալու, որ ահաբեկչությունը տարածվի, ինչպես նաև դատապարտել է առանց նախապես տեղեկացնելու Թուրքիայի սահմանների մոտ գործողությունների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Շատերն այս հայտարարության մեջ ակնարկ են տեսել Ռուսաստանի` Սիրիայի տարածքում երեկվանից իրականացվող ռազմական գործողություններին:
Համաձայն ռուսական Gazeta.ru կայքի տեղեկություններին, սակայն, ռուսական կողմը նախապես տեղեկացրել է թուրքերին Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ իրականացվելիք գործողությունների մասին: