տուն Լուրեր Թուրքի ոճրագործության և հայի վրեժի մասին պատմող «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան

Թուրքի ոճրագործության և հայի վրեժի մասին պատմող «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան

230
0

Կամո Ունանյանի, Անատի Սաքանյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Արսեն Լևոնյանի, Ադրիանա Գալստյանի, Մեծ Հայքի Նարեկի, Ժաննա Բուտուլյանի, Գևորգ Բարսամյանի, Մարիամ Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Ժամանակն է» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Ներկայացնում ենք պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։
Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը և պրոդյուսերը` Կամո Ունանյանը։ Վերջինս նաև ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարն է։ Գործողությունների հիմքում հայ ընտանիքի ողբերգական պատմություն է։ Հերոսը մանուկ հասակում կորցնում է իր ընտանիքին և տարիներ անց վերադառնում վրեժ լուծելու։ Թշնամության հիմքում հայ–թուրքական խնդիրն է։