Թուրքերը համարվում են երկակի խաղի անգերազանցելի վարպետներ: Եվ այդ երկիրը ներկայումս ղեկավարող Էրդողանի ռեժիմը ամենևին էլ բացառություն չի կազմում այդ կանոնից. գրում է Voskanapat-ը:
Օրինակ` նույն այն անձինք, ովքեր մեկը մյուսից ուղղակի խլել են 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու անձնական հրամանը, որոշ ժամանակ անց հանկարծ բարեկամաբար «հիշեցին», որ այդ ամենն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «խաղերն են»: Առհասարակ, «Հիզմեթ» շարժման հիմնադիրը, ով Թուրքիայից հեռացել է դեռևս 1999թ. և հիմա, հոժարակամ արտաքսման մեջ գտնվելով, ապրում է Սեյլորսբուրգում (Փենսիլվանիա նահանգ), իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վաղուց է վերածվել ինչ-որ դևի, ում կարելի է ուղղակի վերագրել ցանկացած մեղք, ավելի լավ` սեփականը, ինչով հատկապես այս վերջին տարիներին, և, մասնավորապես, կոռուպցիոն սկանդալից հետո, որը 2013թ. վերջին ցնցել է այդ երկիրը, զբաղվում են էրդողանն ու իր ոհմակը:
Թուրքական իշխանություններն ինչում ասես չեն մեղադրել Գյուլենին. և´ 2000թ. ( 2008-ին Գյուլենի դեմ գործընթացը բարեհաջող փակվել է` հանցակազմի բացակայության պատճառով,-Պանդուխտ) հակակառավարական դավադրության կազմակերպման, և´ 2013թ. «Խոշոր կաշառք» հակակոռուպցիոն գործողության պլանավորման մեջ, որը, իբր, գաղտնի է պահվել բացառապես Գյուլենի կողմից` գործող իշխանությանը տապալելու նպատակով, և´ 2014թ. զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, որտեղ աճեցին ոստիկանական հարձակումները ցուցարարների վրա, ովքեր ցույց էին անում կոնստանդնուպոլսյան այգու կառուցապատման դեմ, և´ 2016թ. պետական հեղաշրջման փորձի մեջ, և´ ահաբեկչական գործունեության մեջ: Թուրքիայում (թուրքական ճնշման տակ` նաև այլ երկրներում) փակել են նրա դպրոցները, իսկ ցանկացած ընդդիմադիր ելույթ հիմա վայրկենական կապվում է FETÖ կազմակերպության հետ: Թուրքական դատարանը բազմիցս է քարոզչի ձերբակալման հրաման արձակել, ինչպես, ի միջի այլոց, բազմիցս փորձել են ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: