տուն Լուրեր Թուրքական «Սիվասսփոր»-ը ցանկանում է վարձակալել Արաս Օզբիլիսին

Թուրքական «Սիվասսփոր»-ը ցանկանում է վարձակալել Արաս Օզբիլիսին

79
0

f5992f2db9ff4d_5992f2db9ff8b

Թուրքական «Սիվասսփոր» ֆուտբոլային ակումբը ցանկանում է «Բեշիքթաշ»-ից վարձակալել Արաս Օզբիլիսին: Այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը՝ շեշտելով, որ Օզբիլիսը «Բեշիքթաշ»-ի կազմում չկարողացավ իր հաջողությունը գտնել:

Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Օզբիլիսի վարձակալության համար «Սիվասսփորի» կողմից արդեն «Բեշիքթաշ»-ին առաջարկ է արվել և մոտ օրերս պարզ կդառնա՝ արդյոք վերջինս կընդունի առաջարկը թե ոչ:

Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Բեշիքթաշը» 1.3 միլիոն եվրո էր վճարել «Սպարտակին»: Ընդհանուր առմամբ Օզբիլիսը հնարավորություն է ունեցել մասնակցել «Բեշիքթաշ»-ի ընդամենը 4 խաղի՝ խաղալով 210 րոպե:

Աղբյուր`  Ermenihaber.am