տուն Լուրեր Թուրքական բանտերում 22 հազար բանտարկյալ քնում է հատակին

Թուրքական բանտերում 22 հազար բանտարկյալ քնում է հատակին

105
0

bant

Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ծագած ձերբակալությունների ալիքը հանգեցրել է նրան, որ երկրի բանտերում ներկայումս պատիժ կրող բանտարկյալների թիվը անցել է 224 հազարը, այն դեպքում, երբ բանտային պայմանները թույլ են տալիս միայն 202 հազար հոգու կացություն:  Արդյունքում 22 հազար բանտարկյալներ ստիպված են քնել հատակին:
Սա Թուրքիայի հանրապետության պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալներով՝ այսօր երկրի քրեակատարողական հիմնարկներում կա 224 հազար 878 բանտարկյալ: Ընդ որում, յուրաքանչյուր բանտարկյալի  վրա օրական ծախսվող գումարը կազմում է 78 լիրա (մոտ 23  դոլար): Այսինքն տարեկան բանտարկյալների վրա ծախսվում է 6 միլիարդ 402 միլիոն լիրա (1 857 429 033 դոլար): Ստացվում է ՝ Արդարադատության նախարարության բյուջեն ամենամեծն է:
 

Աղբյուր`    Ermenihaber.am