Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտցիասը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ:
Ըստ Deutsche Welle-ի թուրքական ծառայության` այս հայտարարությունը հաջորդել է երկու կողմերից միմյանց հասցեին արված կոշտ հայտարարություններին: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կոմմենոսը, հայտնելով Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռների` երկրների օդային սահմանը խախտելու մասին, հայտարարել էր. «Մենք խաղաղություն ենք ուզում ու չենք ցանկանում, որ Էգեյան ծովում որևէ խնդիր ունենանք Թուրքիայի հետ, սակայն ցանկացած ինքնաթիռի (սահմանախախտ-խմբ.) ճանապարհը կտրվելու է»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ պատասխան հայտարարության մեջ Հունաստանին մեղադրել էր սադրանքներով երկկողմ հարաբերությունները լարելու մեջ: