Թուրքական «Գալաթասարայ» թիմի երկրպագուները դանակներով հարձակվել են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլասերների վրա, որոնք ժամանել են Ստամբուլ՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղին: Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը:
Տուժածների թվի մասին ոչինչ չի հաղորդվում: Թուրքական մամուլի տվյալներով` Ստամբուլ է ժամանել շուրջ 3000 գերմանացի։ Նրանք այցելելու են «Ալի Սամիյե» մարզադաշտ:
Հիշենենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: