Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական «Սյոզչու» թերթին, Թուրքիայում շարունակվող թուրք-քրդական ներքին բախումների պատճառով 25ամյա ենթասպա Ահմեթ Քարավելի-օղլուն չի կարողացել զորամասից թույտվություն ստանալ, որի հետեւանքով չի մասնակցել սեփական հարսանիքին:
Չնայած փեսայի բացակայությանը, երիտասարդների ծնողները որոշել են Օսմանիեում ծրագրված հարսանիքն անպայման կատարել, քանի որ դրան
նախապատրաստվել էին երկար ժամանակ, մեծ թվով հյուրեր հրավիրել, եւ հարսին փեսայի տուն են ուղարկել առանց վերջինիս ուղեկցության:
Առանց փեսայի հարսանիքին պարել է անգամ հարսը` արցունքն աչքերին, իսկ նրա կողքին դրված աթոռը դատարկ է մնացել:
տուն Քաղաքական Միջազգային Թուրք-քրդական բախումների պատճառով հարսանիքը կատարվել է առանց ենթասպա փեսայի (տեսանյութ)