տուն Լուրեր Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

111
0

dzyun_chanaparh_634x445.thumb

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։