Ապրիլի 1-ին թշնամու գնդակից զոհված զինծառայողը Գյումրիից էր։
Երեկ երեկոյան զինծառայողի դին տեղափոխել են Գյումրի: Զոհված զինծառայողը 20-ամյա Վլադ Մելքոնյանն է: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս սոցիալապես անապահով ընտանիքից էր: Վլադը ընտանիքի կրտսեր որդին էր: Զոհված զինծառայողի ավագ եղբայրը գտնվում է արտերկրում:
Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակում է մնալ լարված: Ինչպես հայտնի է, երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր: