Ճապոնացիները հայտնի են իրենց տեխնիկական ինովացիաներով: Հերթական որոշումը, որն ընդունվել է կառավարության մակարդակում, կոչված է լուծելու խցանումների խնդիրը՝ թռչող ավտոմեքենաների օգնությամբ:
Այս նախագծով զբաղվում է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
Համարվում է, որ թռչող ավտոմեքենաների ստեղծումը ազգային արդյունաբերության ամենահեռանկարային ճյուղերից է: Սա թռչող ապարատ ստեղծելու առաջին փորձը չէ: Փորձեր արդեն իսկ արվել են, սակայն հիմա դրանք բարձրացվելեն պետական մակարդակի: Առաջին նման մեքենաներ արդեն հնարավոր կլինի տեսնել Տոկիոյում անցկացվող 2020-ի ամառային օլիմպիադայում: