Միացյալ Նահանգներում նախագահական նախընտրական արշավի շրջանակներում մարտի 1-ին միջանկյալ ընտրություններ են տեղի ունեցել 12 նահանգներում:
Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել Ալաբամայում, Արքանզասում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Թենեսիում, Վերմոնտում ու Վիրջինիայում, իսկ նրա հիմնական մրցակիցը՝Թեդ Քրուզը, հաղթել միայն իր հայրենի Տեքսասում և Օքլահոմայում:
Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթել է նահանգների մեծ մասում, իսկ նրա միակ մրցակից Բերնի Սանդերսը կարողացել է հաղթանակ տանել միայն Վերմոնտում Կոլորադոյում, Մինեսոտայում և Օքլահոմայում:
Այսպիսով, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ, ամենայն հավանականությամբ, հանրապետականների միասնական թեկնածուն կլինի Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներինը՝ Հիլարի Քլինթոնը: