Իրանը համարվում է «թիվ մեկ ահաբեկչական պետությունն աշխարհում». այս մասին RBK-ի փոխանցմամբ՝ Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ Իրանը գումար և զենք է բաժանում, մինչդեռ Թեհրանը չի կարող այնպես վարվել:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը իրանական միջուկային ծրագրի շրջանակում միջուկային պայմանագիրն անվանել է «ամենավատ գործարքը, որ ինքը երբևէ տեսել է»:
«Կարծում եմ` դա մի գործարք է, որը երբեք չպետք է քննարկվեր: Կարծում եմ` դա խայտառակություն է»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: