ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ և իր ցավակցությունը հայտնել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ. հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
«Նախագահ Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ի կառավարության լիակատար աջակցությունը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 50 մարդ: