տուն Լուրեր Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում

108
0

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել, որպեսզի դաշնային ֆինանսական օգնություն հատկացվի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու և դրանց հետևանքները վերացնելու համար. հաղորդում է BBC-ն:

Վերջին տվյալներով՝ Կալիֆոռնիայում մոլեգնող կրակը 640 քառ. կմ տարածք է զբաղեցնում:

Կրակի մարման աշխատանքներին նահանգի հարավում մասնակցում է 5500 հրշեջ-փրկարար: Տարերային աղետի պատճառով ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել: