տուն Լուրեր Թրամփն անձամբ է պահանջել փակել ՌԴ դեսպանատունը

Թրամփն անձամբ է պահանջել փակել ՌԴ դեսպանատունը

110
0

1501281325

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է որոշել փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչպես նաև Վաշինգտոնում և Նյու Յորքում գտնվող դիվանագիտական շենքերը. Ria.ru-ին այս մասին փոխանցել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը չի նախատեսում հեռախոսազրույցի միջոցով այդ մասին քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նախագահը չի պատրաստվում քննարկել այդ որոշումը»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Ըստ որոշման՝ դիվանագիտական կառույցները կփակվեն սեպտեմբերի 2-ին: