տուն Լուրեր Թրամփին դատի են տվել

Թրամփին դատի են տվել

63
0

2037529

Knight First Amendment ինստիտուտի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են խոսքի ազատության պաշտպանության հարցերով, հայց են ներկայացրել Մանհեթենի դաշնային դատարան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով Twitter-ում օգտատերերին արգելափակելու համար. հաղորդում է Korrespondnet.net-ը:

Հայցը ներկայացվել է սոցկայքի 7 օգտատիրոջ կողմից, ովքեր պնդում են, որ Թրամփն իրենց արգելափակել է իր հասցեին քննադատությունների համար և այդկերպ խախտել ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխությունը:

Հայցում նշվում է, որ Twitter-ի Թրամփի էջը համարվում է «քննարկումների հանրային հարթակ»: