տուն Լուրեր Թրամփի Վաշինգտոնը մեկ տարեկան է

Թրամփի Վաշինգտոնը մեկ տարեկան է

116
0

Hraparak.am-ը գրում է.

Հունվարի 20-ին լրացավ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին տարին։ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության ամենահարուստ, ամենատարեց եւ երբեւէ որեւէ պետական պաշտոն չզբաղեցրած առաջին նախագահը։ Հաջողակ բիզնեսմենն իր նախընտրական պայքարը կառուցեց հանրության կողմից հակասական ընկալումների արժանացած խոստումներով, գաղափարներով, սկզբունքներով եւ, ըստ ձեւավորված կարծիքի, շանս չուներ հաղթելու Քլինթոնին։ Այդուհանդերձ, Թրամփը հաղթեց եւ ստանձնեց պաշտոնն ուղիղ մեկ տարի առաջ, հենց այս օրը։ Անցնող տարվա ընթացքում Թրամփը հայտնվեց մի քանի տասնյակ սկանդալների կենտրոնում, որոնցից մի մասն օբյեկտիվ էր, մի մասն էլ՝ շինծու։ Չնայած քննադատության հուժկու ալիքին, նրան հաջողվեց իջեցնել գործազրկության մակարդակը պատմական մինիմումի, հաջող բիզնես գործարքներ իրականացնել ռազմական արդյունաբերության համար, ներդրումների ոլորտում, ֆինանսական շուկաներում եւ այլն։

Թրամփի ներքաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները միտումնավոր կշրջանցեմ՝ կենտրոնանալով արտաքին գործընթացների վրա։

«America First» գաղափարախոսության «առաջնահերթ լուծենք մեր խնդիրները, հետո կենտրոնանանք աշխարհի վրա» շարքային ամերիկացու համար ականջահաճո կոնցեպտն էր։ Թրամփը հրաժարվեց հսկայական ռեսուրսներ ծախսել արտաքին օգնության համար։ Նա կրճատեց ԱՄՆ արտաքին օժանդակության ծրագրերը, պետական համակարգի, այդ թվում՝ Պետդեպի ծախսերը, միջազգային կազմակերպություններին տրամադրվող բյուջեն, նույնիսկ՝ անդամավճարները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: