տուն Լուրեր Թրամփի վարչակազմն Իրանի դեմ դաշինքի ստեղծման վերաբերյալ բանակցություններ է վարում

Թրամփի վարչակազմն Իրանի դեմ դաշինքի ստեղծման վերաբերյալ բանակցություններ է վարում

128
0

Donald-Trump-and-Iran-flag

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշ երկրների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հնարավորությունը, որը Իսրայելի հետ Իրանի դեմ հետախուզական տեղեկություն կիսելու հնարավորություն կտա. գրում է The Wall Street Journal ամսագիրը՝ վկայակոչելով մի խումբ մերձավորարևելյան պետական պաշտոնյաների:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն բանակցում է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Հորդանանի հետ: Ավելի ուշ այլ երկրներ ևս կարող են միանալ դաշինքին:

Աղբյուրը նշում է նաև, որ կողմերը քննարկում են ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծել: