Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, նախագահ դառնալու դեպքում, տուն կուղարկի բոլոր այն սիրիացի փախստականներին, որոնց ԱՄՆ-ն ներկայումս ընդունում է, հաղորդում է BBC-ն:
Այս միլիարդերը, ով առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդներից է, աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Եթե հաղթեմ, նրանք ետ կգնան»:
Սա փոփոխություն է Թրամփի դիրքորոշման մեջ, որն ավելի վաղ այս ամիս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ընդունել սիրիացի փախստականներին:
Սիրիական ճգնաժամի չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ն մոտ 15000 փախստականի է ընդունել: