տուն Լուրեր Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ռոբերտ Մորգենթաու

Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ռոբերտ Մորգենթաու

141
0

Ամերիկացի պետական գործիչ, նախկին իրավաբան, Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Հայոց ցեղասպանությունը դատապարտած Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք. այս մասին նա ասել է The Wall Street Journal-ում հրապարակված «Արդյոք Թրամփը կասի՞ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» հոդվածում:

«Ես լավատես եմ, որ Ամերիկան ​​կարող է նույն կերպ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը, որն անվիճելի փաստ է»,- ասված է հոդվածում:

Հոդվածում նա նաև անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Հենրի Մորգենթաուի գործունեությանը, նշելով, որ իր պապը հավատարիմ է մնացել հայ ժողովրդին իր ողջ կյանքի ընթացքում և օգնել հայ փախստականներին ԱՄՆ-ում: