ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին վստահում և բարձր է գնահատում է իր խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ով ներկայումս գտնվում է ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանի հետ կապերի համար. հաղորդում է New York Times թերթը։
«Ջարեդը հիանալի աշխատանք է կատարում իր երկրի համար։ Ես նրան լիովին վստահում եմ։ Նա հարգված է բառացիորեն բոլորի կողմից և աշխատում է ծրագրերի վրա, որոնք մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ կխնայեն: Նա շատ լավ մարդ է»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Washington Post պարբերականը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Քուշները 2016-ի դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել էր Մոսկվայի միջև «գաղտնի և անվտանգ կապի ալիքի» ստեղծման հնարավորությունը: