ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը՝ կապված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և որոշ խորհրդականների, ներառյալ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Գերի Քոնի աշխատանքի հետ, աճում է. գրում է Washington Post պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ պետության առաջնորդի և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հիմնական տարաձայնությունները պայմանավորված են Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությամբ, Կատարի ու Կուբայի տնտեսական շրջափակմամբ:
Թրամփը Գերի Քոնին մեղադրում է կողմնակալության մեջ՝ օգոստոսի 12-ին Շառլոտսվիլի իրադարձությունների վերաբերյալ Թրամփի արձագանքը քննադատելու պատճառով։
Պարբերականը նաև գրում է, որ «Թրամփի որոշ ընկերներ» անխուսափելի են համարում կոնֆլիկտը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի և նախագահի միջև: