ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2020-ի նախագահի ընտրություններում դարձյալ կառաջադրի իր թեկնածությունը. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգլան Գիդլին:
«Իհարկե, նա հաջորդ ընտրություններում դարձյալ կպայքարի նախագահի պաշտոնի համար»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախագահ էր ընտրվել 2016-ի նոյեմբերի 8-ին կայացած նախագահի ընտրություններից հետո: