ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը երրորդ անգամ է առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի համար. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Խաղաղության խնդիրների հետազոտության նորվեգական ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալին:
«Մենք տեղյակ ենք Թրամփի առաջադրման մասին. նրա թեկնածությունը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի համար»,- ասել է Ուրդալը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները հայտնի կլինեն 2018-ի հոկտեմբերին: