ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո իսլամական աշխարհում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացել. գրում է Ria.ru-ն:
Պաղեստինում տեղի է ունենալու մասշտաբային գործադուլ, որի ընթացքում տեղական քաղաքական ուժերը` ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ խմբավորումները, միավորվելու են: Արաբ բնակչությունը ցանկանում է, որ Սուրբ քաղաքի արևելյան մասը, ի վերջո, դառնա անկախ պետության մայրաքաղաք:
Մահմեդական աշխարհում գերակշռում է համանման տեսակետը: Իրանում, Հորդանանում, Սիրիայում և Սաուդյան Արաբիայում հավատում են, որ ԱՄՆ-ը, ճանաչելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, խախտում է պաղեստինցիների իրավունքները և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1947 թ. բանաձևը: Վաշինգտոնի դիվանագիտական քայլը մեն-մենակ է թողնում Ամերիկային վրդովված Մերձավոր Արևելքի դեմ:
ՀԱՄԱՍ իսլամական շարժումը դեկտեմբերի 8-ը «ցասման օր» է հռչակել: Թրամփին մեղադրում են «դժոխքի դռները» բացելու մեջ: Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահը վարկաբեկել է իրեն որպես պաղեստինյան խնդրի շուրջ բանակցող և այլևս չի կարող մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին: