տուն Լուրեր «Թոփ-Սփին»-ի բացատրությունը՝ մաքսակետի տարածքում գործունեություն ծավալելու մասին

«Թոփ-Սփին»-ի բացատրությունը՝ մաքսակետի տարածքում գործունեություն ծավալելու մասին

114
0

ԱՊՊԱ պայմանագիր կնքող միխումբ գործակալների հայ -վրացական սահմանիԲագրատաշենի մաքսակետիտարածքում իրականացված բողոքի ակցիայի վերաբերյալ«Թոփ–Սփին» ՍՊԸ–ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀօրենսդրությամբ սահմանվածկարգով մասնակցել է ՀՀՊետական գույքի կառավարմանվարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճկերպով տեղեկացվել էր Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքիմիջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելուև գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսիմետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով:

Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ–Սփին» ՍՊԸ–ն, որը 2013թ.-ից գրանցված է ՀՀ Կենտրոնականբանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես «Նաիրի ինշուրանս» ընկերությանգործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջներիհամապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելունկատառումներից ելնելով, դիմել է ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրականընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում էդրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյանբացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված խոսքերը:

Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թեիբր «Թոփ–Սփին»–ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն էիրականցրել և միայն ՀՀ Վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետիտարածքից:

«Թոփ-Սփին» ՍՊԸ