Մյունխենի «Բավարիայի» 25-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը դարձել է Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» լավագույն ռմբարկու:
Երեկ ֆուտբոլիստին հաջողվել է գրավել «Ռոմայի» դարպասը, ինչի արդյունքում նրա հաշվեկշռում գոլերի թիվը հասել է 23-ի: Այս ցուցաիշով նա հավասարվել է ներկայում «Ֆիորենտինայում» գոլի հեղինակ դարձած Մարիո Գոմեսի հետ:
Նրա թիմակից Արյեն Ռոբենը Մյունխենի «Բավարիայում» ելույթների ընթացքում դարձել է 19 գոլի հեղինակ եվրոպական ամենահայտնի ակումբային մրցաշարում: