«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում խոսեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց եւ ասաց, որ ԱԺ-ը պետք է ոչ թե օգնի, ինչպես ասում է Մարուքյանը, այլ վերահսկի կառավարության գործունեությունը:
Մարուքյանն էլ ասաց, որ իր խմբակցությունը վերահսկում է կառավարության գործունեությունը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ հակադարձեց՝ Մարուքյանը մոլորված է, երբ կարծում է, որ իր արածը վերահսկողություն է: Մարուքյանն էլ հակադարձեց՝ թող ինքը մոլորված լինի, քանի որ իր մոլորությունը կարծես անհանգստացնում է իշխանությանը, իսկ երբ Համազասպ Դանիելյանը կդառնա ընդդիմություն, անմոլոր կվերահսկի իշխանությանը: