ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սովոր չէ սպասելուն, հատկապես ճգնաժամային պահերի:
Սակայն, երբ Քերրին իր թիմի հետ մտել է ՄԱԿ-ի այն սրահը, որտեղ պետք է հանդիպեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու ռազմական գործողությունները Սիրիայում, պարզվել է, որ վերջինս զբաղված է իր սիրիացի պաշտոնակցի հետ զրուցելով, հաղորդում է Euronews-ը
Լիբանանյան հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է, թե ինչպես է Քերրին մտնում սրահ, երեք րոպե սպասում, ապա զայրացած հեռանում:
Հետագայում այն հարցին, թե արդյոք նա տեղյա՞կ էր, որ Քեր րին զայրացած է միջադեպից, Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը պատասխանել է՝ թող սպասի: