Ազգային Ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներˋ էլեկտրաէներգիայն սակագնի հնարավոր թանկացման հետ կապված:
«Չեղած մարդու մասին խոսել ու նրան քննադատելը մեզ ոչինչ չի տա և դրանից բան չի փոխվի: Ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ Ձեր ուսումնասիրությունները և հնչեցված մեղադրանքներն ուղարկեք դատախազություն»,- այսօր խորհրդարանում ընթացող խորհրդարանական լսումերի ժամանակ, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
«Իմ մեղադրանքներն ուղղված են ՀԷՑ-ի սեփականատերերին, և եթե իրենք խնդիր են տեսնում, ապա թող դիմեն ՀՀ դատախազություն»,- պատասխանեց Ռոբերտ Նազարյանն ու ավելացրեց.-«Ես դատախազություն ինչ-որ բան ուղարկելու գործառույթ չունեմ»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ մեղադրեց Ռոբերտ Նազարյանին` Բիբինի հետ նախնական պայմանավորվածություն ունենալու համարˋ նշելով, որ Նազարյանը տեղյակ է եղել, որ ՀԷՑ տնօրենն այսօր ԱԺ լսումներին չի ներկայանալու:
«Ես բոլորից շատ էի ուզում, որ Բիբինը գար ու պատասխաներ իմ հարցերին»,-հակադարձեց պարոն Նազարյանը: