տուն Լուրեր Թող հարգեն բնակիչների՝ իրենց տված քվեն. Մարգարյան

Թող հարգեն բնակիչների՝ իրենց տված քվեն. Մարգարյան

100
0

123

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացած Երեւանի ավագանու առաջին նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցությունը  չմասնակցեց, բոյկոտեց, հայտարարելով, որ ՀՀԿ թիմն ապօրինի է եկել քաղաքային իշխանության գլուխ, իսկ իրենք միշտ, ավագանու նիստերին զուգահեռ, քաղաքապետարանի շենքի դիմաց նիստեր կանցկացնեն։

Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությանը. — «Դա իրենց իրավունքն է, մենք շարժվելու ենք օրենքով սահմանված կարգով՝ Երևանի մասին օրենքով և մեր Երևանի ավագանու կանոնադրությամբ։ Ըստ կանոնակարգի, նիստերը միշտ տեղի են ունենում Արգիշտի 1 հասցեում, նիստերը պետք է քվորում ապահովեն, մեր այն խմբակցությունը, որը իշխանության կողմից քվե է ստացել, պետք է գար այդ քվեի պաշտպանը լիներ, նաև ներկայացներ իր ծրագրերը, իր մոտեցումները Երևանի կառավարման մեջ այս հինգ տարիներին։ Ավելի արդյունավետ կլինի, եթե նիստերին մասնակցեն, առաջարկություններով հանդես գան և իրենց տված բնակիչների քվեն էլ հարգեն»։