տուն Լուրեր Թլիկում 20-ամյա տաքսու վարորդի պարանոցը կտրել են գյուղացիների աչքի առաջ

Թլիկում 20-ամյա տաքսու վարորդի պարանոցը կտրել են գյուղացիների աչքի առաջ

97
0

big_1363674101_14784141

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում տաքսու վարորդին սպանել են հենց գյուղացիների աչքի առաջ: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը:

«Երեկ ժամը 17.08-ինձ զանգահարեցին ու ասացին, որ գյուղում դեպք է պատահել: Գյուղի կենտրոնում ինչ-որ անծանոթ մեքենայի մեջ վիճաբանում են, գոռգոռոցներ կան, ու մեկ էլ տեսել են, որ մեկի պարանոցը կտրել են, թողել ու փախել: Հետո իմացանք, որ ուղևորը տաքսու վարորդի պարանոցն է կտրել»,- նշեց գյուղապետը:

Նրա խոսքով՝ վարորդի պարանոցը կտրելուց հետո, նա նստել է մեքենան ու փորձել փախուստի դիմել, բայց քանի որ մեքենան թաղվել է ձյան մեջ, թողել է ու շարունակել ոտքով փախչել. «Ես զանգեցի, ուղեկալներին ասեցի, որ իրենց օգնության կարիքը կա, իրենք շներով գնացին, բռնեցին, բերեցին»:

Համայնքապետը նաև ասաց, որ խոսել են մարդասպանի հետ, պատճառաբանել է, թե վարորդն է իր վրա դանակ պահել, ինքն էլ փորձել է պաշտպանվել. «Ասեց, որ վարորդն ասել է, թե մեր գյուղում ծանոթ ունի, առաջարկել է մտնել գյուղ, հետո շարունակել ճանապարհը, ու վիճաբանություն է սկսվել: Բայց ինքը մեր գյուղում ծանոթ չունի: Իսկ ուղևորը, որ իրեն բռնեցին, ինչ-որ դեղերի ազդեցության տակ էր, ասում են` հոդվածներ կան իր վրա, դատված է եղել»:

Միջադեպին երկու ընտանիք է ականատես եղել, ովքեր գյուղամիջում իրենց անասուններով էին զբաղված. «Իրենք որ տեսել են` վիճաբանություն կա, վախեցել են, որ կարող ա զենք-բան լինի, վախեցել են մոտենալ: Էրեխեք էլ են եղել, բայց հեռու են եղել, տենց չեն տեսել, որ վախեցած լինեն»:

Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 26-ին ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել՝ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը 1992 թ. ծնված Վ. Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով: