տուն Սպորտ Թիերի Անրին կարող է վերադառնալ Ֆրանսիայի ազգային հավաքական

Թիերի Անրին կարող է վերադառնալ Ֆրանսիայի ազգային հավաքական

66
0

USATSI_7517239

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է նորից հրավիրվել ազգային հավաքական Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը կայանալու է 2015 թվականի մարտ ամսին: Այս առաջարկն ավելի վաղ աջակցություն է ստացել նրա նախկին թիմակից Զինեդին Զիդանից, ինչպես նաև Արսեն Վենգերից, ում ղեկավարությամբ Անրին երկար տարիներ խաղացել է «Արսենալում»: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նման հնարավորությունը չի հերքել:

«Այս նախաձեռնությունը քննարկումների առարկա է դարձել լրատվամիջոցներում: Թիերի Անրին մեծ ֆուտբոլիստ է: Նա Ֆրանսիայի ֆուտբոլի պատմության մի մասն է, ինչպես և որոշ այլ մարդիկ: Ես կմտածեմ այս առաջարկի ուղղությամբ: Ժամանակ է անհրաժեշտ այս հարցը ֆեդերացիայի նախագահի հետ քննարկելու համար», — ասել է Դեշամը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: